• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դիլիջան համայնքի ղեկավարի այցելությունը Լյուքսեմբուրգ

23 հունիսի, 2022
Ամբողջ ալբոմ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Պետանժի քաղաքապետ Պիեր Մելինայի հրավերով հունիսի 23-24-ը ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայքի ղեկավար Դավիթ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Լյուքսեմբուրգ։

Ողջունելով հյուրերին` Պետանժի քաղաքապետ Պիեր Մելինան ընդգծեց, որ հայկական պատվիրակությունը ժամանել է երկրի Ազգային տոնի օրը, ինչը հատուկ նշանակություն է տալիս այցելությանը և համոզմունք հայտնեց, որ տեղական մակարդակով համագործակցությունը նոր բովանդակություն կհաղորդի միջպետական հարաբերություններին։

Շնորհակալություն հայտնելով այցելության հրավերի և բացառիկ ջերմ ընդունելության համար` Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը նշեց. «Մեզ համար մեծ պատիվ է այցելությունը սկսել Լյուքսեմբուրգի Ազգային տոնի օրը, ինչը խորհրդանշում է այն ջերմությունը, բարեկամությունը, որ ձեր քաղաքը դրսևորել է Դիլիջանի նկատմամբ՝ 15 տարի առաջ, միջոցներ հատկացնելով քաղաքի թիվ 1 դպրոցի հիմնանորգման համար։ Բոլոր դիլիջանցիներն երախտագիտությամբ են հիշում ձեր բարեգործությունը և մենք տրամարդված ենք օժանդակության ծրագրից անցում կատարել փոխշահավետ համագործակցության»։

Այցելության ընթացքում Դիլիջանի պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Պետանժի քաղաքապետի և կառավարման խորհրդի անդամների հետ, մասնակցեց Լյուքսեմբուրգի Ազգային տոնի կապակցությամբ Պետանժում կազմակերպված միջոցառումներին, այցելեց քաղաքային տենտեսության տարբեր ձեռնարկություններ, բովանդակալից քննարկումներ ունեցավ կրթության, մշակույթի, սպորտի և զբոսաշրջության ոլորտում երկու քաղաքների միջև համագործակցության զարգացման հնարավորությունների շուրջ։

Բարձր գնահատելով Պետանժի ղեկավարության ջանքերը երկու երկրների միջև ապակենտրոնացված փոխգործակցության բնագավառում՝ դեսպան Տիգրան Բալայանը Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև դիվանագիտական հարբերությունների 30-ամյակի կապակցությամբ Պետանժի քաղաքապետ Պիեր Մելինային և փոխքաղաքապետ, խորհրդարանի պատգամավոր Ժամ-Մարի Հալսդորֆին պարգևատրեց դեսպանության Պատվո մեդալով։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: